Հայիթիում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի. տուժել է առնվազն 170 մարդ
Հայիթիում գրանցված հզոր երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ, տուժել՝ 170-ը: Այս մասին հաղորդում է Miami Herald թերթը՝ բուժաշխատողներին հղումով:
Ավելի վաղ հաղորդվել է 11 զոհի և ավերածությունների մասին, իսկ տուժածների թիվը դեռ հայտնի չէր:
Երկրի առողջապահության նախարարության հյուսիս-արևմտյան վարչության տնօրեն Թոնի Մոնդեստինը հայտարարել է, որ աննշան վնասվածքներ է ստացել 162 մարդ: Եվս 8-ը ստացել են լուրջ վնասվածքներ:
5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Հայիթիի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Տի Պոր-դե-Պե բնակելի վայրից 20 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է գետնից 15 կմ խորության վրա:










