Հայիթիում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Առավոտյան Հայիթիում տեղի ունեցած 5.9 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժին հաջորդել է ևս մեկը՝ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով ժամը 20:00-ին (երևանյան ժամանակով՝ հոկտեմբերի 8-ին ժամը 00:00-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տի Պոր-դե-Պե բնակավայրից 16 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հզոր երկրաշարժի հետևանքով Հայիթիում զոհվել է առնվազն 12 մարդ, տուժել՝ 170-ը: 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Հայիթիի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Տի Պոր-դե-Պե բնակելի վայրից 20 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է գետնից 15 կմ խորության վրա:










