Ժիրինովսկին սայթաքել ու վայր է ընկել բեմի վրա ՌԴ Վլադիմիրի մարզում (տեսանյութ)

21:02 • 08.10.18

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին սայթաքել ու վայր է ընկել ՌԴ Վլադիմիրի մարզի նոր ղեկավարի՝ Վլադիմիր Սիպյագինի երդմնակալության արարողության ժամանակ, նրա «անկման» տեսանյութը հայտնվել է համացանցում:

Հայտնի է, որ այնուամենայնիվ, Ժիրինովսկին նախատեսվածի պես ելույթ է ունեցել: 

Քաղաքական գործչի օգնականը հանդիսացող Օլգա Պետրովան լրագրողներին տեղեկացրել է, որ Ժիրինովսկին միջադեպից հետո իրեն լավ է զգում: