Համացանցում են հայտնվել Բուլղարիայում լրագրողի սպանության վայրի կադրերը (տեսանյութ)

14:03 • 08.10.18

Համացանցում հայտնվել են բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության վայրի կադրերը: Տեսանյութը հասանելի է Ruse Media-ի YouTube-ալիքում:


Տեսանյութում երևում է բուլղարական Ռուսե քաղաքի զբոսայգին, որտեղ սպանվել է 30-ամյա լրագրողը: Նրա մարմինը հայտնաբերվել է բաց տարածքում՝ ջրամբարից քիչ հեռու:


Քննության տվյալների համաձայն՝ կնոջը նախ ծեծել ու բռնաբարել են, այնուհետ սպանել: Մահը վրա է հասել գլխին ստացած հարվածների ու խեղդամահ անելու հետևանքով: Հանցագործները տարել են նրա հեռախոսը, մեքենայի բանալիներն ու ակնոցները:


Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն ասել է, որ քննությունը շատ ապացույցներ ունի, և հանցագործին բռնելը ժամանակի հարց է:


Քննությունը դիտարկում է բոլոր վարկածները, այդ թվում՝ նրա մասնագիտական գործունեությունը: 

Մարինովան բուլղարական TVN հեռուստաալիքով վարել է «Դետեկտոր» հեռուստածրագիրը: Նա լուսաբանել է կոռուպցիայի թեման ու պատմել Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերի իրականացման ժամանակ թույլ տրված չարաշահումների մասին:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: