Ռումինիայում միասեռ ամուսնությունների արգելքի հարցով հանրաքվեն տապալվել է՝ ցածր մասնակցության պատճառով

13:20 • 08.10.18

Ռումինիայում ցածր մասնակցության պատճառով տապալվել է երկրի սահմանադրությունում ամուսնությունը որպես տղամարդու և կնոջ միջև միություն ամրագրելու վերաբերյալ փոփոխություն իրականացնելու հարցով հանրաքվեն, հայտնում է The Washington Post-ը:

Նշվում է, որ տեղամասերի փակումից հետո իրականացված հաշվարկների համաձայն՝ հանրաքվեին մասնակցել է երկրի քաղաքացիների 20,41 տոկոսը, մինչդեռ հանրաքվեի համար նվազագույն մասնակցության շեմը 30 տոկոսն է:

Այժմ Ռումինիայի սահմանադրությունում ամուսնությունն ամրագրված է որպես ամուսինների միջև միություն, ինչը կարող է հեշտացնել երկրում միասեռ ամուսնությունների ընդունումը: Միասեռ ամուսնությունները, սակայն, երկրում օրինականացված չեն: