Յունկերը նմանակել է Մեյին՝ կատարելով նրա «հիթային» պարը
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը նմանակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ կատարելով պար, որը շատ նման էր վարչապետի վերջերս կատարած «հիթային» պարին: Յունկերի պարի տեսանյութը հրապարակել է Newsweek-ը:
Բրյուսելում ունեցած ելույթից առաջ Յունկերն ամբիոնի մոտ կանգնած մի քանի պարային շարժում է արել, որոնք հիշեցնում էին Մեյի այն շարժումները, որոնք ավելի վաղ համացանցի հիթ էին դարձել:
Յունկերի պաշտոնական ներկայացուցիչը, սակայն, հերքել է այն փաստը, որ Եվրահանձնաժողովի նախագահն այս կերպ փորձել է ծաղրել բրիտանացի վարչապետին: Նրա խոսքով՝ Յունկերի պարը «պարզապես իմպրովիզացիա էր»:










