Բուլղարիայում լրագրողի սպանությունից հետո մարդիկ մոմեր են վառել ու ծաղիկներ խոնարհել նրա հիշատակին (լուսանկարներ, տեսանյութ)

10:20 • 09.10.18

Բուլղարիայում 30-ամյա լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության լուրից հետո, մեծ թվով մարդիկ են հավաքվել Ռուսե քաղաքի Ազատության արձանի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու լրագրողին, որը հետաքննել է Եվրամիության հիմնադրամների հետ կապված կոռուպցիոն դեպքերը, գրում է Daily Mail-ը: Նրանք ծաղիկներ են խոնարհել ու մոմեր վառել լրագրողի հիշատակին:


Իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի բնակիչները:


Հիշեցնենք, որ 30-ամյա Վիկտորյա Մարինովայի մարմինը հայտնաբերել էին կիրակի, Ռուսե քաղաքի զբոսայգում: Հանցագործները տարել են նրա հեռախոսը, մեքենայի բանալիներն ու ակնոցները: Նա կիսամերկ է եղել և, ինչպես պարզել է քննությունը, բռնաբարված:


Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի խոսքով՝ քննությունը շատ ապացույցներ ունի, և հանցագործին բռնելը ժամանակի հարց է:


Քննությունը դիտարկում է բոլոր վարկածները՝ նաև նրա մասնագիտական գործունեությունը: Չի բացառվում, որ նրան կարող է խելագար սպանած լինել:


Միջազգային կազմակերպությունները պահանջել են իշխանություններից անհապաղ պատժել մեղավորներին:


Մարինովան բուլղարական TVN հեռուստաալիքով վարել է «Դետեկտոր» հեռուստածրագիրը: Նա լուսաբանել է կոռուպցիայի թեման ու պատմել Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերի իրականացման ժամանակ թույլ տրված չարաշահումների մասին:


Նա դարձել է 2017 թվականից ի վեր Եվրամիության երկրներում սպանված 4-րդ լրագրողը:

 

A woman places flowers next to a portrait of slain television reporter Viktoria Marinova during a vigil at the Liberty Monument in Ruse, Bulgaria today

A man lights a candle in a heart shape formation during a vigil in memory of murdered Bulgarian TV journalist Viktoria Marinova in Sofia this evening

A man (C) holds a picture of murdered Bulgarian TV journalist Viktoria Marinova while another man holds a picture of Russian journalist Anna Politkovskaya, who was killed in 2006

Hundreds of Bulgarians attend a candlelight vigil in memory of Bulgarian television journalist Viktoria Marinova in the city of Ruse

A portrait of the Bulgarian journalist Viktoria Marinova, killed in the northern town of Ruse, is seen during a vigil in Sofia this evening

A portrait of the Bulgarian journalist Viktoria Marinova, killed in the northern town of Ruse, is seen during a vigil in Sofia. The European Commission, the European Union's executive said in a tweet today: 'There is no democracy without a free press ... We expect a swift and thorough investigation to bring those responsible to justice'

A man lighting candles in honour of Viktoria Marinova who is pictured next to him in Sofia this evening

A man walks after lighting candles next to a portrait of slain television reporter Viktoria Marinova after a vigil at the Liberty Monument in Ruse, Bulgaria this evening

Police sources said that the crime did not immediately appear linked to Ms Marinova's work

Police walk near a crime scene in Ruse. Investigators ate looking into whether the killing was motivated by her work, personal life or was committed by a random attacker