Կանադայում նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով տուժել է հինգ մարդ

02:29 • 09.10.18

Կանադական Նյու Բրանսուիկ նահանգի Սենթ Ջոնս քաղաքի Irving Oil նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով տուժել է հինգ մարդ: Այս մասին ասվում է Horizon Health Network բուժհաստատության թվիթերյան էջում:

Հաղորդվում է, որ բոլոր տուժածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան (տեղական ժամանակով) Կանադայի արևելքում: Irving Oil նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել: Ականատեսներից մեկի խոսքով՝ կրակն ուներ մինչև 30 մետր բարձրություն և շատ արագ տարածվում էր: