Ուկրաինայի Չեռնիգովի մարզում գտնվող ռազմական պահեստում պայթյուն է որոտացել (տեսանյութ)

09:30 • 09.10.18

Ուկրաինայի Չեռնիգովի մարզում գտնվող ռազմական պահեստում պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Միջադեպը տեղի է ունեցել Իչնյա քաղաքից ոչ հեռու՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Զինանոցի տարածքը մոտ 682,6 հա է, դրանից տեխնիկական տարածքը՝ 402 հա:


Պատահարի վայրից 20 կմ շառավղով դադարեցվել է գնացքների ու մեքենաների երթևեկությունը: Փակվել է նաև օդային սահմանը: