Սիրիայում գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել

03:31 • 09.10.18

Սիրիական Լաթաքիա նահանգում գնդակոծությունների հետևանքով զոհվել է մեկ սիրիացի զիվորական, ևս 10-ը ստացել են մարմնական վնասվածքներ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն:

Նրա խոսքով՝ մեկ օրում գնդակոծության են ենթարկվել Լաթաքիայի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ջուբ Էլ Մգարան, Իկկոն, Սաֆսաֆան և այլն, ինչպես նաև Հալեպի Մաքանիս-Դուվայրի շրջանը:

Սավչենկոն նաև հավելել է, որ տվյալ ժամանակահատվածում ռուսական կողմը կազմակերպել է մեկ հումանիտար ակցիա Էս Սուվեյդա նահանգում և երկու բարեգործական ակցիա Հալեպ քաղաքում: