Քանյե Ուեսթը մտադիր է Սպիտակ տանը հանդիպում ունենալ Թրամփի հետ

11:28 • 09.10.18

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հոկտեմբերի 11-ին մտադիր է այցելել Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու նպատակով, այս մասին գրում է The New York Times-ը:

Աղբյուրը նշում է, որ ռեփերի ներկայացուցիչներն արդեն հաստատել են շրջանառվող տեղեկությունը:

Հայտնի է, որ Ուեսթը մտադրություն ունի հանդիպել նաև նախագահի խորհրդական Ջարեդ Քուշների հետ:

Հայտնի աստղը ցանկանում է նախագահի հետ քննարկել հատկապես իր հայրենի քաղաքի՝ Չիկագոյին վերաբերող մի շարք խնդիրներ:

Հանդիպման մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Ուեսթն ավելի վաղ հանդիպում է ունեցել Թրամփի հետ: ԱՄՆ նախագահին աջակցելու համար ռեփերը հաճախ լուրջ քննադատությունների է ենթարկվել հասարակության լայն զանգվածների կողմից: