Բոսնիա և Հերցեգովինայի նավթավերամշակման գործարաններից մեկում պայթյուն է որոտացել. կան տուժածներ
Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետության Բրոդ քաղաքի նավթավերամշակման գործարանում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տուժել է 8 մարդ: Հաղորդում է РИА Новости-ն՝ РТРС հեռուստաալիքին հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:30-ին (երևանյան ժամանակով ժամը 23:30-ին): Դեպքի վայր են ժամանել քաղաքի բոլոր հրշեջ-փրկարարական հաշվարկները:
Բրոդի հիվանդանոցի տնօրեն Զորան Պրեդոյեվիչի խոսքով՝ դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ութ տուժած, որոնք անմիջապես ստացել են անհրաժեշտ բուժօգնությունը: Տուժածների վիճակի մասին այլ տեղեկություն չի հաղորդվում:










