Ուկրաինայի ռազմական պահեստում պայթյուններն ու խոշոր հրդեհը՝ օդից (տեսանյութ)

10:19 • 10.10.18

Համացանցում է հայտնվել անօդաչու թռչող սարքով արված տեսանյութ, որը պատկերում է Ուկրաինայի Չեռնիգովի մարզում գտնվող Պաշտպանության նախարարության զինանոցում երեկ գիշերը տեղի ունեցած պայթյուններն ու դրանց հետևանքով առաջացած հրդեհը, գրում է korrespondent.net-ը:


Ինչպես երեկ հաղորդել էր Tert.am-ը, Չեռնիգովի մարզում գտնվող ռազմական պահեստում պայթյունների ինտենսիվությունը կազմել է վայրկյանում 2-3 անգամ: Պահեստում առաջին պայթյունը, որն ուկրաինական լրատվամիջոցներն անվանում են երկրում խոշորագույններից մեկը, տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում:


Հաղորդվում է, որ պահեստում գտնվել է մոտ 88.000 տոննա զինամթերք: Ոչնչացված զինամթերքի գինը հարյուր միլիոնավոր դոլար է կազմում:


Միջադեպը տեղի է ունեցել Իչնյա քաղաքից ոչ հեռու՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում: 


Զինանոցի տարածքը մոտ 682,6 հա է, դրա տեխնիկական տարածքը՝ 402 հա: