Ռուսաստանի ազդեցությունն աճում է նախկին խորհրդային երկրներում, այդ թվում և Հայաստանում՝ ի վնաս ԱՄՆ-ի. The Hill

23:46 • 10.10.18

Ամերիկյան The Hill պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադառնում է Ռուսաստանի ազդեցությանը նախկին խորհրդային պետությունների վրա, այդ թվում և Հայաստանի:

Հոդվածագիր Ջեյմս Քոյլի կարծիքով՝ Ռուսաստանը «ցուցադրում է իր ռազմական և տնտեսական մկանները՝ նավթի օգնությամբ», ինչի արդյունքում Միացյալ Նահանգները շարունակում է կորցնել իր ազդեցությունը նախկին խորհրդային աշխարհում:

Անդրադառնալով Հայաստանին՝ հոդվածագիրը նշում է, որ չնայած բողոքի ցույցերին և հավաստիացումներին՝ «Հայաստանը վաղուց արդեն Կրեմլի գերության մեջ է գտնվում»:

«Ռուսաստանին են պատկանում հայկական տնտեսության հիմնական բարձունքները, բացի դրանից, Երևանը կարծում է, որ Մոսկվայի հետ պաշտպանական համաձայնագրերը մեծ նշանակություն ունեն իր անկախության պահպանման համար», - ասվում է հոդվածում:

Ըստ հոդվածի հեղինակի՝ 1990-ականների վերջում դեռ «ԱՄՆ-ը հույս ուներ իր ազդեցությունը պահպանել ղարաբաղյան հակամարտության կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի վրա, սակայն երբ ԱՄՆ-ը ճիշտ արձագանք չցուցաբերեց 2008-ին Վրաստանում տեղի ունեցած դեպքերին, Ադրբեջանը թեքվեց դեպի Մոսկվան՝ 6 մլրդ դոլարի զենք գնելով Ռուսաստանից»:

Հեղինակը հիշատակել է նաև Թուրքիային վաճառվող ռուսական սպառազինումը, Սիրիայում Թուրքիայի հետ ՌԴ-ի համագործակցությունը և Գազպրոմի մենամարտը ուկրաինական Նավթոգազի հետ: