Բեռլինի որոշ թաղամասերում կարգելվի դիզելային շարժիչով ավտոմեքենաներ վարել

03:18 • 10.10.18

Բեռլինի Վարչական դատարանը հրամայել է արգելել նորմայից շատ ազոտի օքսիդ արտանետող դիզելային շարժիչով ավտոմեքենաներ վարել մայրաքաղաքի որոշ թաղամասերում: Այս մասին, ինչպես գրում է korrespondent.net-ը, հայտարարել է դատավոր Ուլրիխ Մարտիկեն:

Այսպիսով՝ մինչև 2019 թվականի հուլիսի վերջ Բեռլինի իշխանությունները պետք է ուժի մեջ մտցնեն համապատասխան արգելքը մայրաքաղաքի խոշոր փողոցների որոշ հատվածներում: Այդ փողոցների շարքին են դասվում Բեռլինի կենտրոնում գտնվող Լայպցիգի փողոցն և Ֆրիդրիխշթրասեն:

Արգելքը կտարածվի այն մարդատար ու բեռնատար մեքենաների վրա, որոնք աշխատում են Euro-1-ից մինչև Euro-5 էկոլոգիական ստանդարտներով դիեզելային շարժիչներով: Համապատասխան հրամանը Բեռլինի Սենատի տրանսպորտի հարցերով վարչությունը պետք տա մինչև մարտի 31-ը: