Հնդկաստանի ԱԳ նախարարին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Հնդկաստանի արտաքին գործերի պետական նախարար Մոբաշար Ջավեդ Աքբարին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով NDTV-ին:
Տեղեկությունների համաձայն՝ նախարարի դեմ մեղադրանք է ներկայացրել լրագրող Պրիա Ռամանին՝ #metoo շարժման շրջանակներում: Ընդ որում՝ հայտնի է, որ նախկինում Աքբարը նույնպես շատ հայտնի լրագրող է եղել:
«Զգալի թվով կանայք շատ ավելի վատ պատմություններ ունեն այս գիշատչի մասին: Նրանք, գուցե, կկիսվեն», - հայտարարել է Ռամանին:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ չի արձագանքել և որևէ մեկնաբանություն չի արել:










