Իսպանիաում Վենեսուելայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

06:48 • 10.10.18

Իսպանիաում Վենեսուելայի դեսպան Մարիո Իսեային կանչել են արտաքին գործերի նախարարություն նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի համար կասկածվող ընդդիմադիր քաղաքական գործիչ Ֆերնանդո Ալբանայի մահվան առնչությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Գործակալության տվյալներով՝ Իսպանիան իր անհանգստությունն է հայտնել Ալբանայի մահվան դեպքի առիթով և պահանջել է Վենեսուելայից անկախ հետաքննություն անցկացնել:

Բացի այդ, Իսպանիայի արտգործնախարարությունը նաև կոչ է արել ազատել բոլոր քաղբանտարկյալներին:

Հիշեցնենք, որ Վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ֆերնանդո Ալբան Սալազարը, որը կասկածվում էր նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի իրականացման համար, երկուշաբթի՝ հոկտեմբերի 8-ին, ինքնասպանություն է գործել այն բանից հետո, ինչ նրան հայտնաբերել են ու հացրել Բոլիվարյան ազգային հետախուզական ծառայության շտաբ: