Ամերիկյան հետախուզությունը տեղյակ էր սաուդացի լրագրողին առևանգելու ծրագրի մասին. Washington Post

21:11 • 10.10.18

Միացյալ Նահանգների հետախուզությունը որսացել է սաուդացի պաշտոնյաների խոսակցությունըը, որի ընթացքում քննարկվել է հայտնի սաուդացի լրագրող Ջամալ Խաաշկղիջիի առևանգման ծրագիրը:

Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ ընդգծելով, որ լրագրողի անհետացումը լուրջ սպառնալիք է Սաուդյան Թագավորության և Թուրքիայի միջև ձևավորված ջերմ հարաբերություններին:

Ըստ The Washington Post-ի աղբյուրի տեղեկությունների՝ սաուդացիները քննարկել են, թե ինչպես Խաաշկղիջիին հրապուրեն վերադառնալու թագավորություն:

Այդ մասին խոսակցություններն ամերիկյան հետախուզությունը որսացել էր նախքան լրագրողի անհետաալը, որին վերջին անգամ տեսել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելիս:   

Ինչպես աղբյուրը նշում է, անհասկանալի է՝ արդյոք լրագրողին ցանկանում էին հարցաքննել, թե սպանել, կամ արդյոք ԱՄՆ-ն նախազգուշացրել է լրագրողին, որ վերջինս սաուդացիների թիրախում էր հայտնվել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները պահանջում են Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելությունից հայտնել, թե ինչ է պատահել լրագրողին, որը The Washington Post-ի թղթակիցն է: 

Վերջինիս հրավիրել էին Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր ստորագրելու համար, սակայն հյուպատոսություն մտնելուց հետո նրան ոչ ոք չի տեսել: