Ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել է Արցախի դիտակետի շունը (լուսանկարներ)
Ադրբեջանական կողմը մեկ ժամում դիպուկահար զենքերից 40-ից ավելի կրակոցներ է արձակել Արցախի առաջնագծի դիտակետի վրա:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը։
Վերջինս սոցցանցում լուսանկար է հրապարակել, որում երևում է կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած, հակառակորդի գնդակից վիրավորում ստացած շունը։










