Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա վիրավոր. shamshyan.com

03:22 • 11.10.18

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Մայակովսկի –Ձորաղբյուր գյուղամիջյան ճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ, 50-ամյա Արտակ Ղարիբյանի վարած Toyota RAV4 մակնիշի 57 ՕQ 757 համարանիշի, 25-ամյա Արմեն Վարդանյանի վարած Toyota Camry մակնիշի 10 GD 002 համարանիշի և 61-ամյա Գագիկ Մուրադյանի վարած КамАЗ մակնիշի 10 ՏԼ 031 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 45-ամյա Գոհար Ավդալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում: