Հայաստանն ընդգրկվել է գաստրոնոմիական ուղղությունների թոփ-հնգյակում ռուս զբոսաշրջիկների համար
Ռուսական «ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը պարզել է, թե որոնք են ռուս զբոսաշրջիկների շրջանում գաստրոնոմիական զբոսաշրջության ամենատարածված ուղղություններն ԱՊՀ երկրներում և մերձավոր արտասահմանում:
Ըստ գործակալության տվյալների՝ գաստրոնոմիական շրջագայությունը ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ երկրներից Ռուսաստանում 2017-ին զբոսաշրջության ամենաարագ աճող ճյուղն է եղել:
ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ երկրներից ռուս զբոսշրջիկների նախընտրած ուղղությունների թոփ հնգյակում հայտնվել են Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ղաղախստանը և Ուզբեկստանը:
Վարկանշային աղյուսակը կազմվել է 2017-ին գաստրոնոմիական ուղևորությունների պահանջարկի տվյալների հիման վրա:
Ըստ «ՏուրՍտատի»՝ զբոսաշրջիկները ճանապարհորդել են հիմնականում մեկ շաբաթով: Օրինակ՝ 7-օրյա գաստրոնամիական այցն Ադրբեջան կամ Վրաստան կարժենա 800 դոլար՝ ներառյալ ավիատոմսերը, դեպի Հայաստան և Ղազախստան՝ 900 դոլար, իսկ Ուզբեկստան՝ 1000 դոլար:










