Ինդոնեզիայում կրկին հզոր երկրաշարժ է գրանցվել
Ինդոնեզական Ճավա կղզու ափերի մոտ 6.0 մագնիտուդ ուժնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են հոկտեմբերի 10-ին տեղական ժամանակով ժամը 18:44-ին (երևանյան ժամանակով ժամը 22:44-ին):
Երկրաշարժը տեղի է ունեցել Սումբերանյար քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10.4 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով զոհերի, տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվել:










