Հոնկոնգում ցանկանում են արգելել էլեկտրոնային սիգարետների օգտագործումը

12:55 • 11.10.18

Հոնկոնգում ցանկանում են ամբողջությամբ արգելել էլեկտրոնային սիգարետների, ինչպես նաև ծխախոտը փոխարինող այլ էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը, գրում է lenta.ru-ն:

Հատուկ վարչական շրջանի իշխանություններն ավելի վաղ սահմանափակել էին էլեկտրոնային և սովորական ծխախոտների օգտագործումը, մինչդեռ Առողջապահության նախարարությունը հակված է խստացնել նորմերը, եթե բժիշկները դա անհրաժեշտ համարեն:

Նախկին բոլոր վարչակազմերը խուսափում էին էլեկտրոնային ծխախոտի արտադրանքն ամբողջովին արգելելուց՝ արգելքի ի կատար ածումը ոչ իրական համարելով:

Արտադրողները, սակայն, կարծում են, որ նման որոշումը կստիպի վաճառողներին անցնել ստվերային գործունեության, ինչն էլ առաջին հերթին վտանգի տակ կդնի անչափահասներին: