Ինդոնեզական Ճավայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ
Ինդոնեզիայի Ճավա կղզում գրանցված 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 3 մարդ, ևս մի քանիսը ստացել են մարմնական վնասվածքներ: Այդ մասին Twitter-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել է երկրի տարերային աղետների կանխարգելման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոխոն:
Ըստ առկա տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումների հետևանքով փլուզվել է մի քանի շինություն:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Սիտուբոնդո շրջանից մոտ 60 կմ հյուսիս-արևելք: Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև Բալի կղզում:
Հայտնի է, որ ցունամիի վտանգ հայտարարված չէ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ինդոնեզական Սուլավեսի կղզու Պալու քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ավելի ուշ այդ շրջանում գրանցվել է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ ևս մի ցնցում և մի շարք հետցնցումներ, որոնց հաջորդել է ցունամին: Տարերային աղետի զոհերի թիվն անցել է 2000-ը:











