Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը՝ Երևանում (տեսանյութ, թարմացվում է)
15։10
Հայաստանը հիշատակվեց որպես մի երկիր, որը բերում է աշխարհին նոր հույս, այն պարագայում, երբ միջազգային հանրությունը ժամանակ առ ժամանակ խորը հարցադրումներ ունի. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթի խոսքում ասաց Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:
«Մենք փորձել ենք նախևառաջ մտավոր ընդհանուր գծեր գտնել»,-ասաց նա և նշեց, որ այսօր ներկա սերունդը և հաջորդող սերունդը պետք է դիմակայեն մի շարք մարտահրավերների՝ բնապահպանական, դեմոգրաֆիկ, ծայրահեղականության տարածման հետ կապված հարցերի:
«Մեր պատասխանատվությունն այս ամենի հետ կապված շատ մեծ է, սակայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարող ենք այս հարցերի պատասխանները ստանալ»,-ասաց նա և օրինակ բերեց այն, որ կրթության ոլորտում ավելի քան 600 մլն երեխա չի կարողանում հասնել նվազագույն կրթական շեմերին:
«Բացի այդ, մի շարք նոր գիտություններ նորարություն են բերում գիտական ոլորտում և այս բոլոր նորարարությունների ոլորտում ֆրանկոֆոն երկրները պետք է գտնեն իրենց լիիրավ դերը»,-ասաց նա:
ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենի ելույթին կարող եք ծանոթանալ այստեղ։
14։58
Հայաստանն այսօր կենդանի է և հարուստ. այն հարուստ է իր Սփյուռքով, որը Հայաստանը դարձրեց համաշխարհային երկիր: ՖՄԿ գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ այսպես ասաց կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:
«Շառլ Ազնավուրն այդպիսի մի հայ էր: Եվ այսպիսով, պարո՛ն վարչապետ, աշխարհն է գտնվում Հայաստանում, Ֆրանկոֆոնիայի աշխարհը, և մեզ համար մեծագույն երջանկություն է հյուրընկալվել այստեղ»,– ասաց նա՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Միկայել Ժանի խոսքով՝ հայոց հողում իրենց ամեն ինչ պարտավորեցնում է հիշատակման արարողության և նաև սթափության:
Խոսելով Ֆրանկոֆոնիայի դերի մասին՝ կառույցի Գլխավոր քարտուղարը նշեց, որ միշտ չէ, որ իրենք կարողացել են լուծել հարցերը: Նա նշեց, որ Ֆրանկոֆոնիան հիմնվել է գաղութատիրական կարգերի վրա՝ կարողանալով վերածնունդ ապահովել անդամ երկրներից յուրաքանչյուրի համար:
«Ֆրանսերենը դարձավ մեր լեզուն, այն փոխանցեց մեզ մարդասիրական ուժ, այն կարողացավ փոխանցել մեր մշակույթների բազմազանությունը և միաժամանակ հավասարազոր հարգանքը, որպեսզի կարողանանք լավագույնս դիմակայել այսօրվա մարտահրավերներին»,- ասաց նա:
14.39
Աշխարհը Ֆրանկոֆոնիայի կարիք ունի. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթում ասաց Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն: Նա նշեց, որ այս վեհաժողովն ընձեռում է հրաշալի հնարավորություն՝ կիսվելու այն մարտահրավերների շուրջ, որոնք իրենց անհանգստացնում են:
«Շատ-շատ բաներ փոխվել են, բայց, այնուամենայնիվ, հիմնական տենդենցները դեռ ներկա են, և որոշ տենդենցներ ամրապնդվում են: Դիմակայելով առճակատումներին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք միջազգային համագործակցության արժեքները, լինի կլիմայական հարցերի շուրջ հավաքներ, այս բոլոր միջամտությունները պետք է լինեն արդյունավետ և ճշմարտացի, և դրանք կլինեն ճշմարտացի և արդյունավետ, եթե մենք կարողանանք բազմաբևեռ պատասխաններ բերել»,-ասաց նա:
Ալեն Բերսեն նկատեց, որ այսօր իրենք տեսնում են հակառակ տենդենցը, որը տանում է պետություններին փակուղի և իզոլացման:
«Այո, մենք այսօր ապրում ենք ժամանակներ, որտեղ առկա է բազմաբևեռ համագործակցության վստահության պակասը: Այս պարագայում ես վստահ եմ, որ Ֆրանկոֆոնիան մեծ արժեք է»,-ասաց նա:
Շվեյցարիայի նախագահի ելույթին կարող եք ծանոթանալ այստեղ։
14։35
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը, ելույթ ունենալով ՖՄԿ գագաթնաժողովում, հիշատակեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը Հայաստանի մասին, որ այն մի երկիր է, որ բերում է իր հետ մեծ հույս:
Խոսելով Ֆրանկոֆոնիայի արժեքները դավանելու մասին՝ Ազուլայը նշեց. «Ընդհանուր ապագա կերտելու գործը բոլոր պետությունների համար անցավ արհավիրքներով, սակայն սրան հետևեց միջազգային կազմակերպությունների ստեղծումը մեր կողմից, և քանի որ ի սկզբանե մտքերն են ստեղծում իրադրությունը, մենք փորձել ենք մտավոր ընդհանուր գծեր գտնել»,- ասաց նա:
Օդրի Ազուլայը նկատեց, որ ներկա և հաջորդող սերունդները պետք է դիմակայեն մի շարք մարտահրավերների՝ բնապահպանական, ծայրահեղականության զարգացման հետ կապված հարցերի և այլն: Մեր պատասխանատվությունն այս ամենի հետ կապված շատ մեծ է, սակայն ՖՄԿ-ում մենք կարող ենք տալ պատասխաններ այս հարցերին»,- ասաց նա:
14։10
Կենտրոնաֆրիկյան Հանրապետության ղեկավար Ֆաուստին Արչանջ Տուդերան, ելույթ ունենալով ՖՄԿ գագաթնաժողովին, նախ ներկայացրեց իրենց երկրում տեղի ունեցած ժողովրդավարական նվաճումները:
«17-րդ գագաթնաժողովի կարգախոսը՝ «Ապրել միասին», կիսել մարդասիրական արժեքները, հարգել տարբերությունները, շատ համահունչ են Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում տիրող վիճակի հետ»-ասաց նա:
Ըստ նրա՝ այդ համընդհանուր արժեքներն ապրում են իր երկրում սահմանադրական կարգի հաստատումից հետո:
«Մենք խրախուսում ենք կենտրոնաֆրիկյան երկրներին, որ շարժվեն մարդասիրական արժեքներով: Կցանկանայի հատուկ ուշադրություն ուղղել Կենտրոնաֆրիկյան Հանրապետության երիտասարդությանը և կցանկանայի հորդորել, որ ջանքեր չխնայեն կրթության ոլորտում»,- ասաց նա:
13։29
Ես շատ հպարտ եմ Երևանում կազմակերպված համաժողովին մասնակցելու համար՝ հաշվի առնելով այն կապերը, որ կապում են մեր երկու երկրներին: ՖՄԿ գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում այսպես ասաց Լիբանանի նախագահ Միշել Աունը: Նա խոսեց լեզուներ սովորելու կարևորության մասին:
«Կյանքի ընթացքում սովորելով նոր լեզուները՝ մարդը հարստանում է»,- նկատեց Լիբանանի նախագահը:
Լեզուներ սովորելը հրաշալի կամուրջ է քաղաքակրթությունների միջև: Ֆրանկոֆոնիայի ներկայությունը Միջին Արևելքում ևս մեկ անգամ հաստատում է այն կապերը, որ գոյություն ունեն մեր միջև»,- ասաց նա:
Լիբանանի նախագահ Միշել Աունի ելույթը կարող եք կարդալ այստեղ։
13։27
Միասին ապրելն ավելի հեշտ է, երբ խոսում ենք մեկ լեզվով: ՖՄԿ գագաթնաժողովին ելույթ ունենալիս այսպես ասաց Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը:
Նա կարևոր համարեց միասնական ջանքերով ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարը, ինչն ամբողջ մարդկության կարևոր խնդիրներից է:
«Աշխարհը հաճախ գտնվում է ճգնաժամային իրավիճակներում և այս առումով ՖՄԿ-ի գործունեությունն իմաստավորվում է»,- ասաց նա:
Ըստ Մոնակոյի արքայազնի՝ իրենք պարտավորվել են Ֆրանկոֆոնիայի արժեքները փոխանցել այն բոլոր երկրների բնակիչներին, որոնք մաս են կազմում կազմակերպությանը: «Հատկապես կանաց և տղամարդկանց հարաբերությունների տիրույթներում և ահաբեկչության դեմ պայքարում ՖՄԿ-ը ունի շատ անելիքներ՚,- ասաց նա:
Մոնակոն, ըստ նրա, իր չափով խթանում է ՖՄԿ-ի բոլոր արժեքների զարգացման գործընթացներում և այդ ամենի տարածումն ինտերնետային տիրույթում:
«Մենք չպետք է ջանք խնայենք, որպեսզի կասեցնենք ծայրահեղության տարածումը: Կարևոր է հատկապես կրթության զարգացումը»,- ասաց նա:
Ալբերտ 2-րդի ելույթին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
13.20
Նիգերը ֆրանկոֆոնիայի ակունքն է, ամեն ինչ արել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության զարգացման և պահպանման համար: Այս մասին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթում ասաց Նիգերի նախագահ Մահամադու Իսուֆուն:
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը երկրորդ ամենամեծ կազմակերպությունն է ՄԱԿ-ից հետո»,-ասաց նա:
Նա նշեց, որ Նիգերը միանում է ցավակցություններին, որ ամբողջ աշխարհն ուղղել է Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Իր հսկայական աշխատանքի ընթացքում Շառլը ֆրանսերեն լեզվի դեսպան է եղել, նա պետք է գտնվեր այստեղ՝ այս դահլիճում, մենք՝ բոլորս, անհամբեր սպասում էինք այն պահին, երբ Շառլը կերգեր սերը, մշակույթը: Շառլի կորուստը մեծագույն կորուստ է Ֆրանսիայի, Հայաստանի, մշակույթի աշխարհի և ամբողջ աշխարհի համար»,-ասաց նա:
Նիգերի նախագահի խոսքին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
12։43
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ելույթ ունեցավ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայ ժողովրդին, հիշատակեց Շառլ Ազնավուրին և նշեց, որ նա ֆրանսերեն լեզվի բոլոր նրբերանգները մանրամասն տեսնում էր:
«Նույն ոգին այստեղ ևս առկա է: Սա բնավ չի նշանակում, որ մենք համաձայն ենք ամեն ինչի հետ, բայց միասին կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում ենք իրար հանդեպ հարգանքով, մի տիրույթ, որտեղ մեր երկրները կարող են զարգանալ, լսել իրար և այդ ամենը ֆրանսերենով: Ձեր երկիրն ունենա 99 միլիոն բնակչություն, թե ինը միլիոն, դուք այս կազմակերպության լիիրավ անդամ եք»,-ասաց նա:
Կանադայի վարչապետն ասաց, որ իրենք պետք է նախ համախմբվեն ոչ միայն ճառերի շուրջ, այլ ապագայի շուրջ, որը ցանկանում են կառուցել:
«Շատ քաղաքացիներ իրենց հեռու են զգում գլոբալիզացիայի խոստումներից, մոռացված՝ այդ խոստումներից, բնիկ ժողովուրդներ կան, որոնք իրենց ևս մոռացված են զգում, ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ առանց բոլորի մասնակցության, անկախ նրանց կրոնական և ազգային պատկանելիությունից»,-ասաց նա և նշեց, որ ֆրանկոֆոն երկրները լավագույնն են դիրքավորված այս արժեքների առաջամարտիկը լինելու համար:
Կանադայի վարչապետի ելույթին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
12։37
Երևանում մեկնարկած ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովին ելույթի ժամանակ այսպես ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Կցանկանայի շնորհավորել լավագույնս կազմակերպելու համար Ձեզ համար շատ խորհրդանշական պահին»,- ասաց նա:
Ֆրանսիայի նախագահը նշեց, որ հայտնի է, թե ինչ տեղ է գրավում Հայաստանը ֆրանսիացիների սրտում: «Ամենուր ձեր անունը հնչեցնելիս շատ նուրբ զգացում է առաջանում»,- ասաց նա:
Էմանուել Մակրոնը մատնանշեց, որ Հայաստանի անունը կապվում է ազգերի արհավիրքների հետ, որոնք հիշեցնում են դեմքեր, որոնք Ֆրանսիայում կարևոր դերեր են զբաղեցրել, ովքեր անսահմանորեն սիրում են Ֆրանսիան, և Ֆրանսիան բացել է իր սրտերն այդ մարդկանց համար:
«Հայաստանի համար Ֆրանսիան և Ֆրանկոֆոնիան խորհրդանշում են նաև մեկ ձայն»,- ասաց նա՝ հիշատակելով ֆրանսահայ երաժշտին՝ Շառլ Ազնավուրին, որը երգում էր, պահպանում հայկականությունը, կազմակերպում էր նաև օգնություն:
Ֆրանսիայի նախագահի ելույթին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
11։54
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթն սկսեց նախ իր ցավն արտահայտելով աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Կցանկանայի նախ արտահայտել այն անսահման ցավը, որն ինձ համակում է, երբ մտածում եմ Շառլ Ազնավուրի մասին: Նա այնքան կցանկանար լիներ մեր կողքին՚,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ շանսոնյեն, նրա գլուխգործոցները կմնան մեր հիշողություններում: «Մենք սգում ենք, որովհետև սիրում ենք»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Շառլ Ազնավուրը, լինելով նաև մեր դեսպանը, բարձր է պահել մեր անունը: «Մենք հավերժ երախտապարտ կլինենք նրան դրա համար: Նա հեռացավ մեզնից, բայց այսօր ներկա է մեր մտքերում»,- ասաց նա՝ առաջարկելով նրա հիշատակը ծափահարություններով հարգել:
ՀՀ վարչապետը, դիմելով գագաթնաժողովի մասնակիցներին, նշեց, որ ուրախ ենք Երևանում 17-րդ գագաթնաժողովն ընդունելու համար:
Բոլորին մաղթեց բարի գալուստ հայկական հող, քրիստոնեական բնօրրան, հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող Հայաստան, որն այս ամիս նշում է իր մայրաքաղաքի 2800-ամյակը:
ՀՀ վարչապետը նշեց, որ կարևոր է հետևել այս երևանյան գագաթնաժողովի կարգախոսի՝ «Ապրելով միասին»-ի սկզբունքներին, և համախմբվել դրանք կլյանքի կոչելու համար:
Նա նշեց, որ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են ֆրանկոֆոն երկրներին վտանգ սպառնացող հակամարտություններն ու ճգնաժամերը, անդրադարձ կատարեց ԼՂ հակամարտությանը:
Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը կարդացեք այստեղ։
10։53
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում մեկնարկել են ելույթները։ Առաջինը ելույթ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
10։36
Ընտանեկան լուսանկարի արարողությանը հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից «Ֆրանսիայի Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» անվանումով գեղաթերթիկի մարումը:
10։23
Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովում այս պահին տեղի է ունենում Ընտանեկան լուսանկարի արարողությունը: Լուսանկարվելուց հետո նախատեսված է ելույթների մասը:
10։15
Իր տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ ժամանեց նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիան եզարափակում էր պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը:
09:55
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր են ժամանել Բելգիայի և Կանադայի վարչապետներ Շառլ Միշելը և Ջաստին Տրյուդոն: Նշենք, որ արդեն տասնյակից ավելի ֆրանկոֆոն երկրների պատվիրակություններ են ժամանել գագաթնաժողովի վայր:
09:47
Երևանի Կարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Այս պահին գագաթնաժողովն ընդունող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում է պատվիրակությունների ղեկավարներին:
09.22
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: ՀՀ վարչապետին և նրա տիկնոջն առաջինը մոտացան՝ ՖՄԿ քարտուղար Միկայել Ժանը՝ իր ամուսնու հետ: Նրանք ևս Փաշինյանի հետ դիմավորում են պատվիրակությունների ղեկավարներին:
---------------------------------------------------------------------------------------------
Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը: Նախատեսված է բացման հանդիսավոր արարողություն, պատվիրակությունների պաշտոնական դիմավորման արարողություն:
Լիագումար նիստի աշխատանքների մեկնարկը տրվելու է 1+4 ձևաչափով: Նախատեսված է նիստի բացում լիազորություններն ավարտող նախագահի կողմից (բաց նստաշրջան), նախագահության լիազորությունների փոխանցում Մադագասկարի և Հայաստանի միջև, համաժողովի բյուրոյի հիմնում, օրակարգի նախագծի հաստատում և աշխատանքների պլանավորում, կազմակերպությանը անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:
Նշենք, որ Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել 26 պետության ղեկավարներ, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան:
Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Իրադարձային 19:56 • 24/11 «Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային «Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։
-
Սպորտ 16:00 • 24/11 Հալանդը կարող է 1 օրով բանտ նստել Շվեյցարիայում Ֆուտբոլիստ Էռլինգ Հալանդը Շվեյցարիայում խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Ըստ Blick-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը 60 շվեյցարական ֆրանկի չափով (64,36 եվրո) չվճարված տուգանք ունի երկրի արևմուտքում գտնվող Վո կանտոնում: Տուգանքը սահմանվել է հոկտեմբերի 25-ին:
-
Իրադարձային 13:45 • 24/11 Երևանում փրկարարներն օգնության են հասել BMW-ում արգելափակված երեխային Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
-
Սպորտ 14:33 • 24/11 Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Իրադարձային 19:56 • 24/11 «Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային «Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։
-
Սպորտ 16:00 • 24/11 Հալանդը կարող է 1 օրով բանտ նստել Շվեյցարիայում Ֆուտբոլիստ Էռլինգ Հալանդը Շվեյցարիայում խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Ըստ Blick-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը 60 շվեյցարական ֆրանկի չափով (64,36 եվրո) չվճարված տուգանք ունի երկրի արևմուտքում գտնվող Վո կանտոնում: Տուգանքը սահմանվել է հոկտեմբերի 25-ին:
-
Իրադարձային 13:45 • 24/11 Երևանում փրկարարներն օգնության են հասել BMW-ում արգելափակված երեխային Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
-
Սպորտ 14:33 • 24/11 Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
21:12 • 24.11.24 «Նոա»-ն 3:1 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ին
-
20:05 • 24.11.24 80-129. Հայաստանի Բասկետբոլի հավաքականը զիջեց Ավստրիայի ընտրանուն
-
19:02 • 24.11.24 Ֆերստապենը՝ «Ֆորմուլա 1»-ի 2024 թվականի չեմպիոն
Իրադարձային
-
19:24 • 24.11.24 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»
Իրավունք
-
18:42 • 22.11.24 Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Ժամանց
-
13:59 • 22.11.24 Շերը ոճային փոփոխության է դիմել՝ դառնալով շիկահեր (լուսանկարներ)