ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ Facebook-ը հարյուրավոր էջեր է արգելափակել

04:58 • 12.10.18

Facebook սոցիալական ցանցի վարչակազմը ցոցցանցից ջնջել է 559 էջ և 251 հաշիվ, որոնք իբրև թե ոչ հավաստի տեղեկություն էին տարածում, գրում է REGNUM գործակալությունը:

Ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք որոշել են ուշադրությունը կենտրոնացնել այն հաշիվների վրա, որոնք 2018 թվականի նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն են տարածում:

The New York Times պարբերականի տվյալներով՝ արգելափակված հաշիվներն ու էջերը պատկանել են ԱՄՆ քաղաքացիներին, որոնք տվյալների տարածման մեթոդը սովորել են «ռուս գործակալներից»: Ընդ որում՝ սոցցանցի ներկայացուցիչները հրաժարվել են նշել արգելափակված էջերի ու հաշիվների քաղաքական ուղղվածությունը: