Որպես ՖՄԿ  նախագահությունը ստանձնած երկիր, Հայաստանը մի շարք նախագծեր կիրականացնի. Զոհրաբ Մնացականյան

17:32 • 12.10.18

Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովն ավարտեց իր աշխատանքները: Հայաստանն այսօր մեծ հպարտություն է զգում միջազգային այսպիսի միջոցառման հարթակ լինելու համար: ՖՄԿ  գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսում այսպես ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մեր սրտերում կմնան համակեցության այն վառ օրերը, որոնց շնորհիվ Ֆրանկոֆոնիայի ավանը դարձավ Ֆրանկոֆոնիայի հիշատաման հիանալի մի վայր»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ կարևորվում է ՖՄԿ գագաթնաժողովին անդամ երկրների մասնակցությունը: «Հատկապես մեր մտքերի որակյալ փոխանակման և կառուցողական երկխոսության համար՝ Հաայաստանի կողմից առաջարկված «Ապրելով միասին» կարգախոսի շուրջ»,- ասաց նա:

Հետո շարունակեց, որ ընդունելով այդ գաղափարախոսությունը և Երևանյան ակտը՝ իրենք ուրվագծել են մի ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որ մենք որդեգրել ենք մեր հասարակությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ որպես ՖՄԿ  նախագահությունը ստանձնած երկիր, Հայաստանը մի շարք նախագծեր կիրականացնի ՖՄԿ-ի հետ, բայց նաև սերտ համագործակցություն զարգացնելով միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինպիսիք են ԵԽ-ն, ՅՈւՆԵՍԿՕ-ն:  Ըստ նրա՝ կաշխատեն Երևանում տնտեսական ֆորումի ժամանակ հիմնված թվային տեխնոլոգիաների նախարարների ցանցի հետ, նախատեսում են նաև ֆորումներ տնտեսական ինտեգրացիան զարգացնելու համար:

«ՖՄԿ-ի տնտեսական ռազմավարությանը համապատասխան՝ մենք Հայաստանում կկազմակերպենք տնտեսական ֆորում՝ Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային կազմակերպությունների միջև տնտեսական զարգացման համար»,- ասաց նա: