Ճապոնիայում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

06:22 • 12.10.18

Ճապոնիայի հյուսիսում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ինչպես տեղեկացնում է երկրի ազգային օդերևութաբանական վարչությունը, երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ՝ հոկտեմբերի 12-ին:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոկայդո պերֆեկտուրայում: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 30 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: Հայտարարվել է ցունամիի վտանգ, սակայն մի քանի րոպե անց նախազգուշացումը չեղարկվել է: