Մեքսիկայում առևտրի կենտրոնի շինարարության ժամանակ փլուզման հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել
Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում փլուզվել է կառուցման ընթացքի մեջ գտնվող առևտրի կենտրոնի շենքը, մահացել է առնվազն 7 մարդ:
Ինչպես նշում է life.ru-ն, մահացածները շինարարներ էին:
Հայտնի է, որ ընդհանուր առմամբ շինարարության վրա աշխատելիս է եղել 25 մարդ: Արտակարգ իրավիճակների ծառայության փրկարարներին հաջողվել է փրկել միայն 14-ին:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում:










