ԱՄՆ-ում ավելի քան 800 ավիաչվերթ է չեղարկվել «Մայքլ» փոթորկի պատճառով

03:25 • 12.10.18

Միացյալ Նահանգների արևելքում ավելի քան 800 ավիաչվերթ է չեղարկվել «Մայքլ» փոթորկի պատճառով, հաղորդում է CNBC-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մեծ մասամբ չվերթները չեղարկվել են Հյուսիսային Կարոլինա և Ջորջիա նահանգներում:

Նշվում է, որ չեղարկված չվերթներից բացի փոթորկի հետևանքով կա նաև ավելի քան 2.4 հազար հետաձգված չվերթ:

Հիշեցնենք, որ «Մայքլ» փոթորիկը չորեքշաբթի հարվածել է Մեքսիկո Բիչ քաղաքին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է: