Ֆրանսիան պատ կկառուցի Բելգիայի հետ սահմանին՝ աֆրիկյան ժանտախտից պաշտպանվելու համար

03:55 • 13.10.18

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են պատ կառուցել Բելգիայի հետ սահմանին՝ աֆրիկյան ժանտախտից պաշտպանվելու համար: Այս մասին հաղորդում է Republicain Lorrain-ը:

Հայտնի է, որ պատի կառուցման աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի 13-ին: Ֆրանսիական իշխանությունները հույս ունեն, որ այն կպաշտպանի երկիրը հիվանդության ներթափանցումից:

Լրատվամիջցները հաղորդում են, որ սեպտեմբերին Լյուքսեմբուրգի հարավում՝ Ֆրանսիայի հետ սահմանի մոտ, 5 սատկած վարազ է հայտնաբերվել, որոնց մահվան պատճառն աֆրիկյան ժանտախտն է եղել: Ավելի ուշ նույն տարածքում հայտնաբերվել է ավելի քան չորս տասնյակ սատկած կենդանի, որոնցից 28-ի մոտ հաստատվել էաֆրիկյան ժանտախտի վիրուսի առկայության փաստը:

Ավելի վաղ նման որոշում են կայացրել նաև Դանիայի իշխանությունները՝ հաստատելով 68 կմ երկարությամբ պատի կառուցումը Գերմանիայի հետ սահմանին, ինչը պետք է օգնի կանխել աֆրիկյան ժանտախտի տարածումը: