ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի
ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի և դեռ կարող է ավելանալ, գրում է The New York Times-ը՝ հղում անելով իշխանությունների տվյալներին:
Փոթորկից ամենից շատ տուժել են ամերիկյան Վիրջինիա նահանգն ու Ֆլորիդա նահանգի հյուսիսարևմտյան հատվածները: Այն ավերել է բազմաթիվ տներ և առանց էլեկտրաէներգիայի է թողել 1.5 միլիոն մարդու:
Այս պահի դրությամբ տուժած գոտիներում աշխատում են փրկարարները: Պարբերականն ընդգծում է, որ շատ բնակավայրեր չեն հաղորդել զոհերի մասին: Չնայած, որ փրկարարները հույս ունեն գտնել փրկվածների, այնուամենայնիվ մեծ է հավանականությունը, որ զոհերի թիվը կավելանա:










