Հնդկաստանում օդանավակայաններում աշխատող ոստիկաններին արգելել են լայն ժպտալ

12:40 • 13.10.18

Հնդկաստանի իշխանությունները վերջին շրջանում սկսել են զգուշանալ օդանավակայաններում ոստիկանության աշխատակիցների չափազանց բարեհամբույր լինելուց, այդ իսկ պատճառով կարգադրել են «լայն ժպիտից» անցում կատարել «չափավոր ժպիտի», գրում է ria.ru-ն:


Օդանավակայանների ու թռիչքների անվտանգության համար պատասխանատու մարմինները ցանկանում են, որ իրենց աշխատակիցներն առավել զգոն լինեն, քան բարեհամբույր:


Սա առաջին դեպքը չէ, երբ Հնդկաստանի իշխանություններն իրավապահների արտաքինի հետ կապված տարբեր պահանջներ են ներկայացնում: Հուլիսին Կառնատակա նահանգի ոստիկանության վարչությունը պահանջել է իր սպաներից ազատվել ավելորշ քաշից, այլապես նրանց աշխատանքից ազատում է սպառնում: