Իտալիայում ցուցարար ուսանողներն այրել են երկրի փոխվարչապետների խրտվիլակները (տեսանյութ)
Իտալիայի տասնյակ քաղաքներում ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել կրթության ֆինանսավորման վերաբերյալ կառավարության ծրագրերի դեմ, հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տվյալների համաձայն՝ ակցիան անցկացվել է երկրի մոտ 50 քաղաքում: Մոտ 3.000 մարդ հավաքվել է Հռոմում Կրթության նախարարության շենքի մոտ, սակայն գերատեսչությունը հրաժարվել է բանակցել ցուցարարների հետ:
Բացի այդ, Թուրինում ցուցարարների խումբն այրել է փոխվարչապետներ Մատեո Սալվինիի ու Լուիջի դի Մայոյի խրտվիլակները: Սալվինին ակցիան «գարշելի» է անվանել:
Ուսանողները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով կրթական հաստատությունների ու ընդհանրապես կրթության անբավարար ֆինանսավորման դեմ:
#Itália: Estudantes esquerdistas queimam fantoches dos líderes Salvini e Di Maio pic.twitter.com/8L0XrhJ1FL
— RENOVA (@RenovaMidia) October 12, 2018










