Տասնյակ հազարավոր կատալոնացիներ դուրս են եկել փողոց՝ նշելով Իսպանիայի ազգային տոնը

02:54 • 13.10.18

Տասնյակ հազարավոր կատալոնացիներ դուրս են եկել փողոց՝ ձեռքերին իսպանական և կատալոնական դրոշներ: Նման կերպ նրանք նշել են Իսպանիայի ազգային տոնը: Նրանք ողջույններ են հղել Իսպանիայի թագավորին, քայլել են Բարսելոնայի կենտրոնով:

Այս մասին հաղորդում է The Local պարբերականը:Կազմակերպիչները հայտարարել են, որ երթին մասնակցել է շուրջ 300 հազար մարդ: Քաղաքային ոստիկանությունը հայտարարել է ավելի նվազ թիվ` 65.000 մարդ:

Հարցումներն ու վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ Կատալոնիայի 7.5 միլիոն բնակչությունը հավասարապես բաժանված է Իսպանիայից անկախության հարցի շուրջ:

Միասնության կողմնակիցները վերջին տարիներին ոչ այնքան ակտիվ էին, որքան անկախության կողմնակիցները, ովքեր կազմակերպել են զանգվածային հանրահավաքներ և անկախացման հանրաքվե: