Նիգերիայում նավթատարի վրա բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայի նավթատարի վրա հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ հոկտեմբերի 12-ին, Նիգերիայի հարավում:
Իր հերթին Reuters գործակալությունը՝ ընկերությունում ունեցած աղբյուրին հղումով, հաղորդել է 16 զոհի մասին՝ նշելով, որ հրդեհը տեղի է ունեցել Նիգերիայի հարավ-արևելքում՝ Աբիյա նահանգում: Հրդեհի առաջացման պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:










