ԵՄ արտգործնախարարները հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կհաստատեն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք բանակցությունների շրջանակում պաշտոնապես կհաստատեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, որոնք կապված են քիմիական զենքի ենթադրյալ կիրառման հետ, գրում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը:
Պատժամիջոցների նոր ռեժիմն առաջարկվել էր Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմցից՝ Սիրիայում և Սոլսբերիում քիմիական հարձակումներից հետո:
Նշվում է նաև, որ մինչ բանակցությունների մեկնարկը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը կհանդիպի Լեհաստանից, Չեխիայից, Հունգարիայից, Սլովակիայից, Սլովենիայից, Բուլղարիայից, Խորվաթիայից ու Ռումիանիայից իր պաշտոնակիցների հետ՝ շնորհակալություն հայտնելով քիմիական զենքի կիրառման դադարեցմանն ուղղված ջանքերում նրանց ցուցաբերած վճռական աջակցության համար:










