Բավարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Գերմանիայում մեկնարկել են Բավարիայի դաշնային հողի խորհրդարանական ընտրությունները, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ըստ նախնական հարցումների՝ Քրիստոնեա-սոցիալական միության վարկանիշն այս անգամ գնահատվում է ընդամենը 34 տոկոս, մինչդեռ այս կուսակցությունը ավանդաբար համարվում է Բավարիայում առաջնորդ քաղաքական ուժ:
Ըստ հարցումների՝ երկրորդ տեղում է «Կանաչների» կուսակցությունը, որը կարող է գրանցել ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 19 տոկոս: Երրորդ տեղում, ըստ կանխատեսումների, Սոցիալ-դեմոկրատներն են, որոնց աջակցում է հարցվածների 12 տոկոսը:
Նշենք, որ Քրիստոնեա-սոցիալական միությունը Բավարիայի ուժեղագույն կուսակցությունն է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ստեղծումից ի վեր: Անցյալ ընտրություններին նրանց կողմ էր քվեարկել ընտրողների 47,7 տոկոսը:










