Կիմ Չեն Ընն այցելել է Փհենյանի նորաբաց երաժշտական թատրոն և անձամբ ստուգել ակուստիկան (լուսանկարներ)
Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընն այցելել է Փհենյանի «Սամչժիյոն» նոր երաժշտական թատրոն բացման հանդիսավոր արարողությունից ժամեր առաջ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Ինչպես աղբյուրը նշել է, գերագույն առաջնորդը մի քանի ժամ շարունակ ուսումնասիրել է թատրոնի շենքը և ծանոթացել շինարարության ընթացքի մանրամասների հետ:
Կիմ Չեն Ընը նաև անձամբ գնահատել էր նոր երաժշտական թատրոնի ակուստիկան՝ ունկնդրելով նվագախմբի փորձերը:
Նախկինում նորաբաց թատրոնի տեղում Փհենյանի կրկեսի շենքն է եղել, որն ամբողջությամբ վերականգնվել և կահավորվել է: 













