Իսրայելում Հոլոքոստը վերապրած կանանց շրջանում գեղեցկության մրցույթ է անցկացվել (լուսանկարներ)

13:51 • 15.10.18

Իսրայելական Հայֆա քաղաքում կայացել է Հոլոքոստը վերապրած կանանց շրջանում արդեն ավանդական դարձած գեղեցկության մրցույթը: Մրցույթի հաղթող է դարձել Լեհաստանում ծնված 93-ամյա Տովա Ռինգերը: Նա Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում կորցրել է ծնողներին, 4 քույրերին ու տատիկին, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Եզրափակիչ փուլ է հասել 12 մասնակից, նրանցից ամենափոքրը եղել է 74 տարեկան:


Առաջին մրցույթն անցկացվել է 2012 թվականին: Այդ ժամանակ Հոլոքոստը վերապրածների շրջանում գեղեցկության մրցույթ անցկացնելու մասին տեղեկությունն իսրայելական հանրության ու իրավապաշտպանների շրջանում ոչ միանշանակ ռեակցիա է առաջացրել: Սակայն մրցույթի հիմնադիր Շիմոն Սեբագի կարծիքով՝ նման ողբերգություն վերապրած կանայք հանդիսատեսի հիացմունքին ու ուշադրությանն արժանանալու իրավունք ունեն: 


Ներկայում Իսրայելում ապրում է Հոլոքոստը վերապրած մոտ 270.000 մարդ:

 

Image result for В Хайфе прошел конкурс красоты среди женщин, переживших Холокост

Image result for В Хайфе прошел конкурс красоты среди женщин, переживших Холокост