Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Kia Sorento-ն և ՎԱԶ-21213-ը. shamshyan.com
Երեկ՝ հոկտեբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 54.3 կմ հատվածում, Գագարին ավանի վարչական տարածքում բախվել են Դիլիջանի բնակիչ, 31-ամյա Սուրեն Խոջայանի վարած Kia Sorento մակնիշի 85 NM 800 համարանիշի և Ճամբարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Սերյոժա Ղազարյանի վարած ՎԱԶ-21213 մակնիշի 34 FT 244 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com կայքը, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի արդյունքում ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը Kia-ի վարորդն է եղել, ով դեպի Դիլիջան ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Նիվա-ին:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:










