ԱՄՆ-ում ավտոբուսի վթարի հետևանքով 40 մարդ է տուժել

04:57 • 15.10.18

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից հյուսիս ընկած հատվածում ավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ, հաղորդում է Fox News-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ հոկտեմբերի 14-ին: Վթարի հետևանքով տուժել է 40 մարդ: Նշվում է, որ 25 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 5-ի վիճակը ծանր է գնահատվում:

Նախնական տվյալներով՝ ավտոբուսը բախվել է մի քանի ավտոմեքենայի: ՃՏՊ-ի հետևանքով տեղի խոշոր մայրուղիներից մեկին դժվարացել է երթևեկությունը: