Գլենդեյլում կրակոցներ են հնչել «Արարատ» ռեստորանի մոտ. մեկ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել (տեսանյութ)
ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում շաբաթ երեկոյան կրակոցներ են հնչել «Արարատ» ռեստորանի մոտակայքում, որի հետևանքով մեկ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել, հայտնում է ktla.com-ը՝ հավելելով, որ կրակ բացած անձը դեռ ազատության մեջ է:
Նշվում է, որ մահացածը 40-50 տարեկան անձ է:
Իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունն ու տեղի ունեցածի դրդապատճառները։ Գլենդեյլի ոստիկանությունից հայտնել են, որ ռեստորանում դեպքի ժամանակ մոտ 100 մարդ է եղել, որոնք բոլորը պետք է հարցաքննվեն:
Մարդասպանը փախուստի է դիմել մուգ մոխրագույն մեքենայով:










