Հնդկաստանում բորտուղեկցորդուհին ընկել է Boeing-777-ից ինքնաթիռի դուռը փակելու ժամանակ
Air India ավիաընկերության բորտուղերկցորդուհիներից մեկն ընկել է ինքնաթիռից, ինչի հետևանքով հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է NDTV-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Մումբայ քաղաքի միջազգային օդանավակայանում: Հիսուներեքամյա բորտուղեկցորդուհի Հարշա Լոբոն դուրս է ընկել թռիչքուղու վրա կանգնած ու դեպի Նյու Դելի չվերթին սպասող ինքնաթիռից:
Հայտնի է, որ կինն ընկել է Boeing-777 լայներից՝ հայտնվելով ասֆալտին: Նշվում է, որ նա ընկել է այն ժամանակ, երբ փորձում էր փակել ինքնաթիռի դուռը: Արդյունքում կինը վնասել է ոտքը:










