Աջափնյակի թիվ 155 դպրոցում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. Ոստիկանություն

16:21 • 15.10.18

Ոստիկանությունում այսօր, ժամը 14:20-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի 155 դպրոցում ռումբ կա տեղադրված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, կատարվել են անհրաժեշտ միջոցառումներ, պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:

Կատարվում է հետաքննություն:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դպրոցից աշակերտներին և ուսուցիչներին տարհանել են, ոստիկաններն ու փրկարարները կատարել են որոնողական աշխատանքներ։