Տապալված մոտ 1000 ծառ, առանց էլեկտրականության 300.000 տուն. Պորտուգալիայում «Լեսլի» փոթորկի հետևանքները (տեսանյութ, լուսանկարներ)

11:39 • 15.10.18

Հոկտեմբերի 13-ին Կենտրոնական ու Հյուսիսային Պորտուգալիային պատուհասել է «Լեսլի» փոթորիկը, որը բազմաթիվ ավերածությունների պատճառ է դարձել:

Մինչև 176 կմ/ժ ուժգնությամբ քամին ու հորդառատ անձրևներն առանց էլեկտրականության են թողել ավելի քան 300.000 բնակելի տուն:

Ինչպես փոխանցում է BBC-ն, փոթորկից տուժել է 27 մարդ, որոնք թեթև վնասվածքներ են ստացել:

Ամենից շատ տուժել են մայրաքաղաք Լիսաբոնի մոտակայքում գտնվող շրջանները, ինչպես նաև Կոիմբրան, Լեյրիան, Ավեյրուն, Վիզեուն և Պորտուն:

Տեղի իշխանությունները հայտնել են, որ փոթորկի հետևանքով արմատախիլ է արվել մոտ հազար ծառ: