ԱՄՆ Տեխաս նահանգում հրաձգություն է տեղի ունեցել. կա 4 զոհ
ԱՄՆ Տեխաս նահանգում երեխայի ծննդյան տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ՝ հոկտեմբերի 13-ին, ընտանիքների միջև ծագած վիճաբանությունից հետո: Հրաձգության հետևանքով զոհվել է 4 տղամարդ՝ 20-62 տարեկան: Զոհվածներից 3-ն ունեցել են նույն ազգանունը և, ամենայն հավանականությամբ, նույն ընտանիքի անդամներ են եղել:
Հաղորդվում է, որ կասկածյալներից մեկը ձերբակալված է, սակայն նրա անունը չի նշվում: Վիճաբանության պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:










