Մահացել է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը

04:29 • 16.10.18

Հոկտեմբերի 15-ին քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո 65 տարեկանում կյանքից հեռացել է Microsoft ընկերության համահիմնադիր Փոլ Ալենը: Այս մասին ասվում է Ալենի հիմնած Vulcan ներդրումային ընկերության հրապարակած հայտարարության մեջ:

«Մեծ ցավով տեղեկացնում են մեր հիմնադրի՝ Փոլ Ալենի մահվան մասին»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ Ալենը մահացել է ամերիկյան Սիեթլ քաղաքում ոչ Հոջկինյան լիմֆոմայի հետևանքով առաջացած բարդություններից:

Փոլ Ալենն ու Բլի Գեյթսը հիմնել են Microsoft-ը 1975 թվականին: Ալենը ստիպված է եղել լքել ընկերությունը, երբ 2009-ին նրա մոտ առաջին անգամ քաղցկեղ է ախտորոշվել, սակայն նա այնուամենայնիվ տնօրինում էր ընկերության բաժնետոմսերի մի մեծ փաթեթ և շարունակում էր ակտիվ հասարակական գործունեություն ծավալել: