Սիրիայում ցուցադրվել է ճգնաժամից վերականգնվող երկրի մասին պատմող «Դամասկոս-Հալեպ» ֆիլմը
Սիրիական կինեմատոգրաֆն աստիճանաբար վերածնվում է երկրում տիրող 7 տարվա ճգնաժամից հետո, և բնական է, որ շատ ֆիլմեր են նվիրվել այն թեմային, թե ինչպես է երկիրը վերականգնվում քաղաքացիական պատերազմի կործանարար հետևանքներից:
Այս մասին գրում է РИА Новости-ն՝ ներկայացնելով Սիրիայում մեծ էկրաններ բարձրացած «Դամասկոս-Հալեպ» ֆիլմը, որը ևս անդրադառնում է սիրիական ճգնաժամին:
Ֆիլմը պատմում է տարբեր դավանանքի և սոցիալական խավի պատկանող սիրիացի ուղևորների ճամփորդությունը Դամասկոսից Հալեպ, որը գրավել էր նույնպիսի բազմաշերտ հանրության ուշադրությունը:
«Դամասկոս-Հալեպ» ժապավենն անցյալ շաբաթ կայացած Ալեքսանդրայի կինոփառատոնում մրցանակի է արժանացել «լավագույն արաբական ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմում նախկին բժշկի գլխավոր դերը մարմնավորել է սիրիական կինոյի վետերան-դերասան Դուրայդ Լահամը, որը 12 տարի չէր հայտնվել էկրաններին:










