Ավստրալիան մտադիր է իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխել

05:33 • 16.10.18

Ավստրալիան ուսումնասիրում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հնարավորությունը, գրում է «Газета.ру»-ն՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի մամուլի ծառայութանը հղումով:

Այս մասին վարչապետի մամուլի ծառայությունը հայտարարել է հոկտեմբերի 15-ին՝ Նեթանյահույի և Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի զրույցից հետ: Նշվում է, որ Ավստրալիան դիտարկում է նաև Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Իսրայելն իր մայրաքաղաքն է համարում Երուսաղեմը, սակայն քաղաքի արևելյան հատվածին է հավակնում նաև Պաղեստինը, ուստի Երուսաղեմի կարգավիճակը շարունակում է անորոշ մնալ: